Անմահության դատապարտվածը 

Կար-չկար մի երկիր կար: Դա մի հրաշք վայր էր: Հողը շատ բերքատու էր: Ամեն ինչ կարող էր աճել, ու ծառերի տերևները այքան մեծ էին, որ ամեն մեկի տակ կարող էր հանգիստ մի մարդ պատսպարվել: Մի օր էլ խնջույք էր: Ուրախ էր ամբողջ երկիրը: Հանկարծ հայտնվեց մի արծիվ ու փախցրեց սև-սև մազերով մի գեղեցիկ աղջկա: Իհարկե, մարդիկ փորձում էին նետերով վնասել արծվին, բայց՝ ապարդյուն: Կենդանին կարողացավ փախչել: Որոշ ժամանակ մարդիկ բամբասում էին, քննարկում, բայց ցանկացած բան էլ մոռացվում է, դա էլ բացառություն չէր: Անցավ քսան տարի, ու սևահեր աղջիկը ինքնուրույն հետ եկավ: Բայց մենակ չէր, կողքին տղա կար կանգնած: Երբ զարմացած ամբոխը հարցրեց, թե ուր է եղել այսքան ժամանակ, աղջիկը պատասխանեց, որ արծիվը փախցրել է իրեն, տարել ժայռերը, ու այսքան տարի ապրել են իբրև կին և ամուսին, իսկ այս տղան իրենց զավակն է, հայրն էլ արդեն չկա: Նրանք սկսեցին ապրել սովորական մարդկանց հետ՝ նրանց կողքին: Եկավ օր, երբ տղան հավանեց մի աղջկա: Մոտեցավ աղջկան, որ փախցնի, բայց աղջիկը հրեց նրան: Տղան ուժեղ հարվածեց նրան, այնքան ուժեղ, որ խեղճ աղջկա բերանից արյուն սկսեց հոսել: Նա գալարվեց օձի նման ու վերջապես ընկնելով գետնին՝ մահացավ: Տեսնողները սարսափից քարացան: Վերջիվերջո բոլոր իմաստունները սկսեցին մտածել, թե ինչ պատիժ է պետք տալ մեղավորին: Խելացիներից մեկը առաջարկեց հարցնել տղային, թե ինչու արեց այդպիսի բան: Դրան տղան պատասխանեց, որ ինքն է ամենավեհը ու ինքն է ամենագլխավորը: Իմաստուններից մեկն էլ ասաց, որ պատիժը հենց նրա մեջ է: Պետք է թողնել նրան ազատ, բայց արհամարհել: Տղան ստացավ Լարա անունը, որը նշանակում է ուրիշների կողմից անտեսված, արհամարհված:  

Այդպես տղան սկսեց ապրել ազատ կյանքով, ինչպես իր հայրը, բայց հայրը արծիվ էր, իսկ տղան՝ ոչ, նա մարդ էր: Նա հանգստությամբ կարող էր գառ գողանալ կամ աղջիկ փախցնել: Մարդիկ փորձում էին ծեծել նրան կամ նետերով վիրավորել, բայց տղան անխոցելի էր: Մի անգամ՝ հերթական վատ արարքից հետո, մարդիկ հարձակվեցին տղայի վրա, բայց մարդը արդեն չէր փախչում: Հանկարծ մարդկանցից մեկը ասաց, որ նա մահանալ է ցանկանում, պետք չէ նրան վնասել: Նրանք չէին ուզում, որ տղան հեշտ պրծնի, դրա համար էլ չէին սպանում նրան, որ ավելի շատ տանջվի: Ուրիշ ելք չկար: Տղան վերցրեց մի դանակ ու խփեց իր սրտին, բայց դանակը փշրվեց, ասես քարին խփած լիներ: Այդպես էլ տղան մնաց միայնակ ու ապրեց լեռներում՝ իր հոր պես:  

Advertisements

Հոբ Երանելու վարքը

Ժամանակին Հուս երկրում ապրում էր Հոբը: Նա ուներ անչափ հարստություն: Հազարավոր ոչխարներ, եզներ ու քաղցրահամ մեղրով լցված փեթակներ: Ուներ տասը զավակ՝ յոթ տղա և երեք աղջիկ: Հոբը նաև շատ էր հավատում ու դավանում Աստծուն: Միշտ մատաղ էր անում ու երբեք չէր դավաճանում նրան: Մի անգամ էլ սատանան ասում է Աստծուն, թե գիտի արդյոք,թե ինչպիսի անհոգ կյանքով է ապրում Հոբը: Հետո ասաց, որ Հոբը կարող է խաբել լավ ապրելու համար: Սատանան առաջարկեց խլել Հոբի հարստությունը, որպեսզի համոզվեն, հավատարիմ է արդյոք, թե՞ ոչ: Աստված համաձայնեց, բայց ասաց՝ խլիր հարստությունը, բայց հոգուն չդիպչես: Սատանան ոգևորված խլեց Հոբի հարստությունը, զավակներին ու մնացած այն ամենը, ինչ Հոբին թանկ էր: Բայց հավատարիմ Հոբը ոչ մի վատ բան չմտածեց Աստծու մասին ու շարունակեց դավանել նրան: Այդ ժամանակ սատանան Հոբի երեսը պատեց թարախով, կնճռոտեց ամբողջ դեմքը: Մարդը միևնույն է, մնաց հավատարիմ: Աստված այդ ամենը տեսավ ու հետ տվեց հարստությունը, պարգևեց տասը զավակ՝ յոթը տղա, երեքը աղջիկ: Մնացեք հավատարիմ կրոնին ու Աստծուն, քանի որ Հոբին փրկեց միմիայն հավատը:

Մոռանալ Հերոստրատին

Եփեսոսում, ժամանակին պաշտում էին մայրության և պտղաբերության աստվածուհի Արտեմիսին: Նրա պատվին որոշեցին մի յուրահատուկ ու անկրկնելի տաճար կառուցել: Պահանջվեց հարյուր քսան տարի, որպեսզի ավարտին հասցնեն գործը: Արդյունքը բոլորին շատ էր դուր եկել: Ամեն անգամ երբ օտար վայրերից ճամփորդ էր գալիս, տանում էին տաճար, որպեսզի նրանք էլ իմանան ու հիանան այդ հրաշքով: Ամենքին թվում էր, որ տաճարը կմնա կանգուն դարերով, բայց ավաղ ոչ: Այդ տարիներն էին երբ ապրում էր Հերոստրատ անունով մի տհաճ մարդ: Նա չէր աշխատում, ամբողջ օրը ծախսում էր հորից մնացած ժառանգությունը: Այո, նա գումար ուներ, բայց նա փառք էր ցանկանում: Ցանկանում էր, որ յուրաքանչյուր ոք իմանա նրան, որ Հերոստրատ անունը անմահանա: Մի օր միտք ծագեց: Մտածեց, որ եթե այրի Արտեմիսի տաճաը ապա կանմահանա: Այդ նույն օրը գոռոցներ լսվեցին: Բոլորը ասում էին՝ թե տաճարը այրվում է: Թագավորի հրամանով հավաքվեց Հերոսրտատի ծերակույտը: Երկար մտածեցին, թե ինչ պատիժ տան նրան: Ի վերջո կայսրը որոշեց, որ պետք է մոռանալ Հերոստրատին, դա կլինի լավագույն պատիժը: Կանչեց պատմիչներին, բանաստեղծներին, փիլիսոփաներին և հրամայեց, որ բանաստեղծություններում և պատմության մեջ չշոշափեն նրա անունը: Նա ցանկանում էր լինել անմահ, թող որպես պատիժ մոռանան նրան:

Մեծ հավատի նախերգանք

Հայոց Աբգար թագավորը՝ պետական գործերով երկու իշխաններին ու սիրելի Անանունին ուղարկում է Հռոմ: Ետ գալու ճանապարհին որոշում են այցելել Երուսաղեմ: Այնտեղ տեսան ու ճանաչեցին Հիսուս Քրիստոսին: Երբ վերադարձան հայրենի բնակավայրը՝ տեղեկացրին Աբգարին Հիսուսի գոյության մասին: Պատմեցին, որ կա մեկը, ով կարողանում է բժշկել մարդկանց, կարողանում է օգնել կույրերին, ծանր հիվանդներին ոտքի է կանգնեցում, բայց հրեաները չեն ընդունում, ծաղրում ու հալածում են նրան: Նա էլ իր հերթին, որոշեց աղաչանքի թուղք ուղարկել Հիսուսին: Կանչեց Դպիրին: Եկավ մելանով, թղթով: Թագավորը կարգադրեց գրել, որ լսել է իր անմարդկային կարողությունների մասին ու մտածում է, որ Հիսուսը կամ Աստված է կամ էլ նրա որդին: Խնդրեց, որ գա իր մոտ ու բժշկի հիվանդությունները: Առաջարկում է գալ ու ապրել մի փոքր քաղաքում, որտեղ նրան չեն հալածի: Թուղթը հասնում է փրկչին: Նա չի գնում, բայց փոխարենը նամակ պատասխան է ուղարկում, որ կուղարկի իր առաքյալներից մեկին: Անցնում է ժամանակ, և թագավորին սքանչելի տեսիլք է գալիս: Ուրիշները չեն տեսնում, բայց արքան կարողանում է տեսնել Հիսուսի առաքյալ Թադեոսին: Առաքյալը մոտենում և ասում է, որ կունենաք ձեր ուզածը, եթե հավատաք Հիսուսին ու պաշտեք նրան: Այդ օրվանից Աբգարը դարձավ քրիստոնյա ու Թադեոսի հետ սկսեց քարոզել հավատը: Նա ոչ մեկին չեր պարտադրում մկրտվել ու ընդունել կրոնը, բայց հավատացյալների քանակը օր օրի ավելանում էր: Առաքյալը բժշկեց հիվանդներին: Կայսրի մահվանից հետո Հասաստանը բաժանվեց երկու մասի: Մի մասը կառավարում էր Անանունը` մյուսը Սանատրուկը: Սանատրուկը մի պահ ընդունեց հավատը, բայց վախենալով նախարարներից՝ հրաժարվեց կրոնից: Անանունը իր հերթին հետ բերեց հեթանոսությունը: Եվ երկուսուկես դար պետք էր, որպեսզի Քրիստոնեությունը լիարժեք դառնար պետական կրոն: Հայաստան եկավ Բարդուղիմեոս առաքյալը և այդտեղ էլ մահացավ: Ուղղությունը կոչվեց Առաքելական, քանի որ հենց Թադեոս ու Բարդուղիմեոս առաքյալների օգնությամբ է, որ մենք հիմա քրիստոնյա ենք:

Մոռանալ Հերոստրատին

Եփեսոսում ժամանակին պաշտում էին մայրության և պտղաբերության աստվածուհի Արտեմիսին: Նրա պատվին որոշեցին մի յուրահատուկ ու անկրկնելի տաճար կառուցել: Պահանջվեց հարյուր քսան տարի, որպեսզի ավարտին հասցնեն գործը: Արդյունքը բոլորին շատ էր ապշեցրել: Ամեն անգամ, երբ օտար վայրերից ճամփորդ էր գալիս, տանում էին տաճար, որպեսզի նրանք էլ  տեսնեն ու հիանան այդ հրաշքով: Ամենքին թվում էր, թե տաճարը կմնա կանգուն դարերով, բայց ավաղ, այդպես չեղավ: Այդ տարիներին  ապրում էր Հերոստրատ անունով մի տհաճ մարդ: Նա չէր աշխատում, ամբողջ օրը ծախսում էր հորից մնացած ժառանգությունը: Այո, նա գումար ուներ, բայց նա փառք էր ցանկանում: Ցանկանում էր, որ յուրաքանչյուր ոք իմանա իրեն, որ Հերոստրատ անունը անմահանա: Մի օր միտք ծագեց: Մտածեց, որ եթե այրի Արտեմիսի տաճաը, ապա կանմահանա: Այդ նույն օրը գոռոցներ լսվեցին: Բոլորը ասում էին, թե տաճարը այրվում է: Թագավորի հրամանով հավաքվեց Հերոսրտատի ծերակույտը: Երկար մտածեցին, թե ինչ պատիժ տան Հերոստրատին: Ի վերջո կայսրը որոշեց, որ պետք է մոռանալ Հերոստրատին, դա կլինի լավագույն պատիժը: Կանչեց պատմիչներին, բանաստեղծներին, փիլիսոփաներին և հրամայեց, որ բանաստեղծություններում և պատմության մեջ չշոշափեն նրա անունը: Նա ցանկանում էր լինել անմահ, թող որպես պատիժ մոռանան նրան: Այսօր էլ Հերոստրատի փառք նշանակում է վատ հռչակ:

Ծննդյան տոների նվերը

Դելան ուներ մեկ դոլար և ութսունյոթ սենթ, որպեսզի ամանորյա նվեր գներ սիրելի ամուսնու՝ Ջիմի համար: Նրանք աղքատ էին, բայց ունեին երկու գանձ, որով կարող էին հպարտանալ: Դա Դելայի երկար ու շքեղ վարսերն էին, և Ջիմի ոսկե ժամացույցը, որը մնացել էր դեռ պապից: Աղջիկը արդեն երկար ժամանակ է, ինչ մտածում էր նվերի մասին: Հանկարծ մի միտք ծագեց: Նա արագ հագավ հին ու մաշված վերարկուն ու վազեց խանութ: Այնտեղ հարցրեց, թե կգնե՞ն իր մազերը: Խանութի տիրուհին ծանրութեթև արեց ու ասաց, որ կտա քսան դոլար: Աղջիկը կտրեց ու ոգևորված դուրս եկավ խանութից՝ գումարը ձեռքին: Երկար փնտրտելուց հետո նա ժամացույցի շղթա գնեց ամուսնուն: Հասավ տուն: Րոպեներն էր հաշվում: Ջիմը երբեք չեր ուշանում: Եվ ահա նա մտավ տուն: Տեսնելով կնոջը՝ մի պահ քարացավ, հետո ծոցագրպանից հանեց մի փաթեթ ու նետեց սեղանին: Աղջիկը վերցրեց փաթեթը ու տեսավ, որ այնտեղ հերակալների ու սանրերի հավաքածու էր՝ հավաքածու, որի մասին երկար ժամանակ է, ինչ երազում էր: Այնուհետև Ջիմին տվեց իր նվերը: Նա էլ ասաց, որ ծախել է ժամացույցը նվերի համար: Այժմ չկային ոչ՛ գեղեցիկ վարսեր, ոչ՛ էլ ոսկե ժամացույց:

Ջութակով սատանան

Իտալիայի Ջենովա քաղաքում ապրում էր մի տղա, որը տարբերվում էր մնացածից իր արտաքինով՝ անունը Նիկոլո Պագանինի: Նրան ծաղրում էին և չէին ընդունում: Հոր անունը՝ Անտոնիո Պագանինի էր: Նա խմող և գումարով թղթախաղ խաղացող վատ մարդ էր: ՝՝Անտոնիոն ստիպում էր Նիկոլոին ջութակ նվագել: Սխալ անելու դեպքում խփում էր մատներին, հայհոյում, կշտամբում: Հայրը նրան տարավ Կոստայի մոտ: Նա ապշած էր իր տեխնիկայով և մատծում էր, որ իր տաղանդը անբացատրելի է: Մտածում էր, որ նա սատանայի նման մի բան է: Ի վերջո նրան ուղարկեցին Պերմի կոնսերվատոիրա: Բայց այտեղ էլ հանգիստ չունեցավ: Բոլորը մտածում էին, որ նա սատանա է, քանի որ մարդը չի կարող այդպես նվագել: Կոնսերվատորիայից հետո ունեցավ համերգներ Վիեննայում, Փարիզում: Մարդիկ հիացած էին նրա նվագով: Ջութակը երգում, ծիծաղում, լացում էր: Կաթոլիկական եկեղեցին դեմ էր նրան: Դրա համար էլ կեղծ հոդվածներ տպեցին և խաբանվեցին շատ համերգներ: Մի անգամ կտրել էին ջութակի երեք լարերը, բայց չհուսահատվելով՝ ավարտին հասցրեց նվագելը: Անգամ թունավորել են զրկելով խոսելու ունակությունից: Մահվանից հետո հանգիստ չստացավ: Եկեղեցին չթողեց, որ մարմինը հողին հանձնվի: Նրա դիակը շուրջ հիսունվեց տարի շրջում էր ամբողջ աշխարհով և միայն հազար ութ հարյուր իննսունվեց թվականին մեծ գումարի դիմաց նրա մարմինը թաղվեց: