Գործադիր իշխանություն

Գործադիր իշխանությունը պետության հասարակական իշխանության ինքնուրույն և անկախ ձևերից մեկն է, որն իրենից ներկայացնում է պետական գործերը ղեկավարող լիազորություննեի ամբողջություն։ Այսպիսով գործադիր իշխանությունը պետական մարմինների համակարգ է, որն իրականացնում է այդ լիազորությունները։

Երեխայի իրավունքների մասին Կոնվենցիա, ՀՀ Օրենքը Երեխայի իրավունքների մասին

Երեխայի իրավունքների կոնվենցիան ՄԱԿ-ի միջազգային իրավական փաստաթուղթ է, որը սահմանում է երեխաների իրավունքները մասնակից պետություններում։ Երեխայի իրավունքների կոնվենցիան պարտադիր բնույթ ունեցող առաջին և հիմնական միջազգային-իրավական փաստաթուղթն է, որը նվիրված է երեխայի իրավունքների լայն շրջանակին։ Փաստաթուղթը կազմված է 54 հոդվածից, որոնք մանրամասնում են մինչև 18 տարեկան անձանց սեփական հնարավորությունների ամբողջական զարգացման անհատական իրավունքները՝ զերծ քաղցից և կարիքից, դաժանությունից, շահագործումից և չարաշահման այլ ձևերից։ Կոնվենցիայի անդամ են Վատիկանը, Պաղեստինը և ՄԱԿ-ի բոլոր մասնակից պետությունները, բացի ԱՄՆ-ն, որովհետև այն արգելում է երեխաների մահապատիժը, և Սոմալին, որովհետև վերջինս այլևս չունի կազմակերպված պետական համակարգ։

1989թ., նոյեմբերի 20
1954թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բոլոր երկրներին կոչ է արել սահմանել Երեխաների համաշխարհային տոն՝ որպես նրանց համաշխարհային եղբայրության և փոխըմբռնման օր:  1959թ. նոյեմբերի 20-ին ասամբլեան ընդունել է երեխաների իրավունքների հռչակագիրը, իսկ 1989թ.՝ Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան:

Երեխայի իրավունքների օրենքը ընդունված է Ազգային ժողովի կողմից 29 մայիսի 1996 թվականին։ Օրենքը սահմանում է երեխայի իրավունքները, պետության, համապատասխան մարմինների և քաղաքացիների պարտականությունները, ինչպես նաև երեխայի իրավունքների պաշտպանության բնագավառում պետական քաղաքականության իրականացման ծրագրային հիմունքները և կարգավորում է դրանց հետ կապված հարաբերությունները:

Ըստ իս Հայաստանում լավ է գործում երեխաների մասին օրենքները։ Բայց կան դեպքեր, երբ օրենքները ոտնահարվում են, օրինակ ծնողների կողմից կամ հիմնականում դպրոցներում, իսկ այստեղ դեռ այդքան էլ զարգացած չի բարձրաձայնելը, կամ ծայրահեղ դեպքում դատարան դիմելը։

Հոկտեմբերի 7-11

Առաջադրանք 1. Բացատրե՛ք «Ժողովրդավարական պետաքաղաքական վարչաձև» և «Հակաժողովրդավարական պետաքաղաքական վարչաձև» հասկացությունները, ներկայացրե՛ք դրանց հատկանիշները։

Ժողովրդավարական պետաքաղաքական վարչաձևը հանրային իշխանության իրականացման ձևերի, միջոցների, եղանակների և հնարքների համակցությունն է, որոնց միջոցով պետական իշխանությունը լեգետիմացնում է իրեն, և որի հավաքական գործողության հետևանքը ժողովրդավարության փաստական մակարդակն է։

Հակաժողովրդական վարչաձևի պայմաններում ճնշում է անհատին, ոտնահարում է իրավունքները, արգելում է նրա ազատ զարգացումը։ Պետական իշխանությունը կամայական է, անսանձ, անվերահսկելի։
Առաջադրանք 2. Բացատրե՛ք «Իրավական պետություն» և «Սոցիալական պետություն» հասկացությունները: Ի՞նչ խնդիրներ է լուծում Սոցիալական պետությունը: Իրապես սոցիալակա՞ն է արդյոք Հայաստանի Հանրապետությունը։

Իրավական պետությունը պետական իշխանության կազմակերպման կառույց է և անհատի, հասարակության ու պետության փոխկապվածության հատուկ իրավական ձև է, որում պաշտոնապես ճանաչված, ամրագրված և պահպանված են երեք սկզբունքներ՝ մարդու բնական  իրավունքները, իրավական օրենքների գերակայությունը, իշխանությունների բաժանումը և հավասարակշռումը։

Սոցիալական է այն պետությունը, որը ձգտում է իր բնակչության համար ապահովել արժանապատիվ և անվտանգ գոյության պայմաններ, աշխատանք, բարենպաստ կենսական միջավայր, բոլորի համար մոտավորապես միատեսակ կենսական հնարավորություններ։

 

Սեպտեմբերի 30-Հոկտեմբերի 4

Ներկայացրե՛ք պետության ներքին և արտաքին գործառույթները 

Ներքին գործառույթները նպատակամղված են երկրի ներքին խնդիրների լուծմանը, իսկ արտաքինները՝ այլ պետությունների հետ որոշակի հարաբերությունների հաստատմանը, դրանց զարգացմանը, երկրի պաշտպանությանը։

Սեպտեմբերի 23-27

Ի՞նչ եք կարծում՝ վայելու՞մ է արդյոք ՀՀ պետական իշխանությունը հարգանք և վստահություն մեր հասարակության մոտ: Խոսե՛ք նախորդ և ներկայիս իշխանությունների համեմատությամբ.

Չեմ կարծում, որ եղել է պետություն, որտեղ եղել է իշխանություն, որին բոլորը վստահել են և հարգել։ Բոլոր իշխանություններն էլ ունեն լավ ու վատ կողմեր և ըստ իս երբեք հարյուր տոկոսով չեն կարող գոհացնել բոլորին։ Անցյալ ինշանությունը ոչ՛ հարգանք էր վայելու, ոչ՛ էլ առավել ևս վստահություն։ Ներկայիս իշխանությունը դեռ որոշ չափով հարգված է ու կա վստահություն, դա էլ պայմանավորված է նրանով, որ ժողովուրդը ինքն է ընտրել այս իշխանությունը և վստահում է իր ընտրածին։

Ներկայացրե՛ք ՀՀ կառավարման ձևը

Հայաստանի հանրապետությունը Խորհրդարանական հանրապետություն է։

Սեպտեմբերի 16-20

«Պետության տարածքի կառուցվածքը և հատկանիշները»

Պետական տարածքն այն տարածությունն է, որտեղ բնակվում է տվյալ պետության բնակչությունը՝ ճանաչելով այդ պետության գերագույն իշխանությունը։ Տարածքը, որպես պետության հատկանիշ, անբաժանելի ու անձռնմխելի է, բացառիկ ու անօտարելի։

«Իշխանություն» և «Ինքնիշխանություն»

Պետական իշխանությունը պետության ընդունակությունն է ազդել մարդկանց վարքագծի վրա և նրանց ենթարկել իր կամքին։

Պետության ինքնիշխանությունը նրա քաղաքական-իրավական հատկությունն է, որն արտահայտվում է երկրի ներսում պետական իշխանության գերակայությամբ և արտաքին հարաբերություններում անկախությամբ։
Ժողովրդի ինքնիշխանությունը նրա՝ որպես իշխանություն աղբյուրի և կրողի գերակայությունն է, նրա իրավունքն է ինքնուրույն որոշել իր բախտը, անմիջականորեն կամ ներկայացուցչական մարմինների միջոցով մասնակցել իր պետական մարմինների կազմավորմանը, վերահսկել պետական գործունեությանը։

Սեպտեմբերի 9-13

1.Սահմանե՛ք «Քաղաքականություն» և «Քաղաքական համակարգ»  հասկացությունները

Քաղաքականություն նշանակում է պետության կառավարման արվեստ, այսինքն պետության ներքին և արտաքին նպատակների իրականացման եղանակ։
Քաղաքական համակարգը գործող կառուցակարգ է, որի միջոցով լուծվում են քաղաքական կառավարման հիմնախնդիրները, ընդունվում են քաղաքական որոշումներ։
2.Ի՞նչ է ուսումնասիրում Քաղաքագիտություն առարկան

Քաղաքագիտություն առարկան ուսումնասիրում է քաղաքականությունը։