Նախադասություն: Պարզ նախադասության տեսակները:

Բառը կամ բառերի խումբը, որն արտահայտում է ամփոփ միտք

և ունի ստորոգում, կոչվում է նախադասություն։ Օրինակ` Արևը վերևից մեզ ժպտում է։

Նախադասությունը կազմվում գլխավոր և երկրորդական

անդամներից։ Գլխավոր անդամներն են ենթական և ստորոգյալը, իսկ երկրորդական անդամները լրացումներն են։ Ենթական նախադասության այն գլխավոր

անդամն է, որին ստորոգման միջոցով վերագրվում է հատկանիշ, պատասխանում է, ով , ինչ հարցերին։ Ստորոգյալը նախադասության այն անդամն է, որը հատկանիշը ստորոգման միջոցով վերագրում է ենթակային: Լրացումները կամ երկրորդական անդամները լինում են բայական անդամի լրացումներ և գոյականական անդամի լրացումներ։

Օրինակ՝ Աշնան արևը ջերմացնում է մարդկանց սառը հոգիները: Լրացումներն էլ իրենց հերթին կարող են գոյականական անդամի լրացումներ`որոշիչ, հատկացուցիչ, բացահայտիչը, և բայական անդամի լրացումներ` խնդիրներ և պարագաներ։

 

Նախադասության տեսակներն ըստ կազմության

 

Ըստ կազմության՝ նախադասությունները լինում են պարզ և բարդ ։

Պարզ նախադասությունն ունի մեկ ստորոգյալ, օրինակ`Քամին փչում է ։ Իսկ եթե նախադասությունը կազմված է մեկից ավելի պարզ նախադասություններից, այսինքն՝ ունի մեկից ավելի ստորոգումներ, կոչվում է բարդ նախադասություն։ Օրինակ՝ Քամին փչում է հարավից և փոշու հսկա դեզեր բարձրացնում:

 

Պարզ և բարդ նախադասությունները ունեն իրենց ենթատեսակները։ Պարզ նախադասությունները լինում են պարզ համառոտ և պարզ ընդարձակ։ Պարզ համառոտ նախադասությունները կազմված են միայն ենթակայից և

ստորոգյալից (օրինակ՝ Ամպերը խտացան), իսկ պարզ ընդարձակ նախադասությունների

կազմում կա նաև լրացում կամ լրացումներ (օրինակ՝ Սև ամպերը հետզհետե խտացան)։

Վահան Տերյան

Նամակ` Անթառամ Միսկանյանին

Ձեր նամակն ստացա և կարդալով՝ երկար ժամանակ տրտում էի ինչ-որ տարօրինակ (թեև ինձ տարիներե ի վեր ծանոթ) տրտմությամբ: Դա մի տեսակ մեղմ, համակերպված, հեզ, թերևս նույնիսկ ուրախագին թախիծ է, որը մեր մեջ ծնվում է, երբ անձնատուր ենք լինում հուշերին կամ երբ լսում ենք լավ, տխուր երաժշտություն: Այդ թախծի ժամանակ քեզ ազատ ես զգում և ոչինչ չես սպասում և ոչնչի համար չես ափսոսում: Այնպե՜ս տխուր ու լավ է: Եվ մեկ էլ Ձեր նամակում մի նախադասություն կար. «Ես մեռած եմ, միայն իմ մարմինն է ապրում»:

Ճշմարիտ, դա այնքան ծանոթ միտք է, որ նույնիսկ մի տեսակ տարօրինակ զգացի, որովհետև դա Ձեզնից լսում եմ երկրորդ անգամ, իսկ իմ մեջ այդ բացականչությունը լսել եմ հազար անգամ: Եվ ահա այդ հավերժական շշուկից այն մասին, որ ես մեռած եմ, որ ես մեկի ստվերն եմ, որը մի ժամանկ ապրում էր, մի տեսակ տարօրինակ եմ զգում՝ լավ և տխուր: Այդ պահերին զգում եմ ինչ-որ ազատություն. խանդաղատագին հնազանդություն և «մեղմություն»:

Կարծես թե հարություն եմ առնում, բայց հարություն եմ առնում մի տեսակի կյանքով, ապրում եմ ինչ-որ այլ տեսակի զգացմունքներով՝ սրված ու նուրբ, ես կասեի՝ «երաժշտական» զգացմունքներով: Ահա այդ պահերին զգում եմ, որ հարկավոր է երաժշտություն, և միայն երաժշտությունը կարող է արտահայտել դա: Չէ՞ որ հոգին ինքը երաժշտություն է, միևնույն է, հոգին մեռած է, թե կենդանի: Եվ ինձ թվում է, թե չկա օբյեկտիվ երաժշտություն: Երաժշտությունն իմ հոգին է, որին ինչ-որ հրաշքով լսում եմ: Իսկ եթե երաժշտության մեջ ես չեմ լսում իմ հոգին, նշանակում է, որ դա արդեն երաժշտություն չէ… Երբեմն ինձ համար այնպես ծանր է լինում, որ ինձ չեն հասկանում: Չէ՞ որ իմ հոգին ընդունակ է այնպիսի մաքրության, որի մասին «ողջախոհ խելոքներն ու խելոքուհիները» հասկացողություն իսկ չունեն:

13.08.1912 թվական

Առաջին նախադասություններում գտնել որոշիչ-որոշյալը, ընդգծել: Ինչ է փոխվում երկրորդ նախադասություններում: Թվարկիր փոփոխությունները:

 

Մեծ գիտնական Նյուտոնը քիչ աշակերտներ է ունեցել:

Նյուտոնը` մեծ գիտնականը, քիչ աշակերտներ է ունեցել:

Մեծ գիտնական Նյուտոնից բոլորը վախենում էին:

Նյուտոնից՝ մեծ գիտնականից, բոլորը վախենում էին:

Բուն բացահայտիչը բացահայտում է գոյականի ով կամ ինչ լինելը:

Բուն բացահայտիչը բացահայտյալի հետ համաձայնում է թվով, դեմքով, հոլովով։ Այն բացահայտյալից տրոհվում է բութով, նախադասության մյուս անդամներից՝ ստորակետով (ստորակետ չի դրվում, երբ բացահայտիչը դրված է սեռական հոլովով)։

Տրված նախադասություններում գտիր որոշիչը, դարձրու բուն բացահայտիչ:

Մի օր նրա դուռը թակեց նախկին ծովագնաց էդմունդ Հալեյը:

Մի օր նրա դուռը թակեց նախկին ծովագնացը` էդմունդ Հալեյը:

 

Մի օր նա փողոցում տեսավ նախկին ծովագնաց էդմունդ Հալեյին:

Մի օր նա փողոցում տեսավ նախկին ծովագնացին` էդմունդ Հալեյին:

Նա անընդհատ խուսափում էր նախկին ծովագնաց էդմունդ Հալեյից:

Նա անընդհատ խուսափում էր նախկին ծովագնացից` էդմունդ Հալեյից:

Բոլորը զարմանում էին նախկին ծովագնաց էդմունդ Հալեյի տոկունության վրա:

Բոլորը զարմանում էին նախկին ծովագնացի` էդմունդ Հալեյի տոկունության վրա:

Երիտասարդ նավաստին հպարտանում էր նախկին ծովագնաց էդմունդ Հալեյով:

Երիտասարդ նավաստին հպարտանում էր նախկին ծովագնացով`էդմունդ Հալեյով:

Հարցական դերանունները փոխարինիր բուն բացահայտիչով:

Միքայելը` ո՞վ, երեկ մեր տանն էր:

Տանտիրուհուց` ումի՞ց, հեռագիր էր ստացել:

Տղան անհամբեր սպասում էր Սևուկի` ինչի՞ երևալուն:

Մայրը որդուց` ումի՞ց, արդեն երկար ժամանակ լուր չուներ:

Քուռկիկ Ջալալին արագ մոտեցավ տիրոջը` ո՞ւմ:

Հրազդանը` ի՞նչը, Երևանով է անցնում:

 

Բուն բացահայտիչ. կետադրություն:

Միքայելը` զարմիկս, երեկ մեր տանն էր:

Մեր ուսուցչուհու՝ ընկեր Հասմիկի ձայնը կտրվել էր:

Նա իր լարային գործիքով՝ կիթառով, եկել էր ճամփորդության:

 

Կետադրիր:

Մենք ես ու Ցոլակը մտանք բակ:

Ընկերներս գլխաբաց չթե հասարակ շապիկով երկու տղա, քայլում էին գետափով:

Ես ու իմ ընկերը Անդոն, հաց ենք տանում նրա հոր` բրուտ Ավագի համար:

Կարմիր շորերով աղջիկը` այդ բարձրահասակ երեխան, հեռացավ կտուրից ու մոտեցավ աղջիկներին:

Մուխի մեջ երևաց ոսկե ծամիկներով Ազնոն` դուստրը  իմ վաղեմի ծանոթի:

Քամին` աշխարհի հզոր ու անսանձ ոգին, վայրագ ուժով խառնեց- պղտորեց գետի անշարժ ջրերը:

Մեր` երեխաներիս աչքը չէր հեռանում արագիլներից:

Ամենավերին աստիճանին կանգնած էր իմ բարեկամը` Բաֆուտի Ֆոնը:

Ծառերից` հազարամյա կաղնիներից, կանցնես ու կտեսնես փնտրածդ հյուղակը: