Գործնական աշխատանք

Շարունակել և ավարտել տասը նախադասությամբ:

Արտաքուստ հանգիստ ու խաղաղ սպասում էր: Միայն մերթ ընդ մերթ ժամացույցին նետած հայացքներն էին մատնում, որ շտապում է: Վերջապես ավտոբուսը եկավ: Մոտեցավ, ուզում էր բարձրանալ, բայց սեվեռուն ինչ-որ հայացք նրան ստիպեց շրջվել: Աղջիկը տեսավ ինչ-որ ծանոթ հայացք։ Ինչ որ տղա ուշադիր նայում էր նրան։ Մի քանի վայրկյան ուշադիր նայեց տղային որպեսզի հասկանա ծանո՞թ է թե ոչ։ Մի քանի վայրկյան ուշադիր իրար նայեցին։ Վերջապես աղջիկը վերհիշեց ծանոթ դեմքը ու եթև ժպիտ առաջացավ դեմքին։ Տղան մոտեցավ աղջկան ու հին դասարանցիները սկսեցին իրենց ջերմ զրույցը։

Ըստ տրված կաղապարների, բարդ նախադասություններ կազմել:

Եթե ուշադրությամբ չլսես, ապա  չես հասկանա պատմածս:

Քանի որ նանք դասին ուշադիր չեն եղել, հետևաբար քննության ժամանակ դժվարություններ կառաջանան:

Որովհետև եղանակը փոխվեց, ուստի մեր ճամփորդությունը հետաձգվեց:

Քանզի դու ունես բավարար գիտելիքներ, ուրեմն հանգիստ կարող ես հանձնել քննությունը։

Նախադասության բայերը ժխտական դարձնել և ստացված ու տրված նախադասությունների մտքերը համեմատել:

Եթե վագոնավարն ուրիշ ուղիներ փնտրի, տրամվայը գծերից դուրս կգա:

Եթե վագոնավարն ուրիշ ուղիներ չփնտրի, տրամվայը գծերից դուրս չի գա:

Այդ ուղտերին կտեսնեք, եթե կենդանաբանական այգի գնաք:

Այդ ուղտերին չեք տեսնի, եթե կենդանաբանական այգի չգնաք:

Եթե փղի վրա հարձակվեն, նա էլ ժանիքը գործի կդնի:

Եթե փղի վրա չհարձակվեն, նա էլ ժանիքը գործի չի դնի:

Փիղն իր կնճիթով վերից վար ջրում է իրեն,երբ շոգ է լինում։

Փիղն իր կնճիթով վերից վար չի ջրում իրեն,երբ շոգ չի լինում։

Եթե սագը սուզվում է,ուրեմն անձրև է գալու։ Իսկ եթե մի ոտքի վրա է կանգնում ու գլուխը թաքցնում թևի տակ ուրեմն սաստիկ ցուրտ է լինում։ Երբ սագերը դեպի հարավ են չվում, ուրեմն ձմեռը մոտ է։

Եթե սագը չի սուզվում, ուրեմն անձրև չի գալու։ Իսկ եթե մի ոտքի վրա չի կանգնում ու գլուխը չի թաքցնում թևի տակ ուրեմն սաստիկ ցուրտ չի լինելու։ Երբ սագերը դեպի հարավ են չեն չվում, ուրեմն ձմեռը մոտ չէ։

 

 

Ավետիք Իսահակյան

Մեկը չեղավ

Մեկը չեղավ, որ իմանար վշտերս,
Քնքուշ ձեռքով դարման աներ վերքերիս.
Մեկը չեղավ, որ գուրգուրեր վարդերս,
Անուշ բույր տար, վարդի գույն տար երգերիս:

Կյանքս կտամ սրտից բխած համբույրին,
Ա՜խ, թէ մեկը ինձ հասկանա՜ր ու սիրե՜ր:
Ի՞նչ կա երկրում և՛ սրբազան, և՛ անգին,
Քան թէ զոհվել, քան թէ լինել անձնվեր:

Բայց ես կյանքում շա՛տ սիրեցի ու լացի, —
Մեկը չեղավ, որ ամոքեր վշտերս,
Սիրող սրտի ծարավ, ծարավ մնացի,
Մեկը չեղավ, որ գուրգուրեր վարդերս…

Հայրենիքիս

Ցորենի ծփուն արտերի եզրին
Կանգնել, խորհում եմ սրտիս մեջ լռին՝
Մի՞թե դու չէիր, հայրենիք իմ հեգ,
Որ տայգաներից, մթին յուրդերից
Հորդացող — եկող ելուզակների
Բյուր նիզակ ու տեգ
Սրտիդ մեջ մխված՝ ընկել էիր խեղճ,
Քառուղու վրա բախվող ազգերի,
Դաժան դարերի մղձավանջի մեջ,
Սմբակների տակ խոլ նժույգների.
Եվ սրում էին ճիչով խնդագին
Անգղներն իրենց կտուցները վես
Քո արևակեզ ժայռերի վրա՝
Հոշոտելու քեզ…
Եվ սակայն հիմա
Դու նորից ծաղկել, ցնծում ես նորից,
Ելնում է ծուխը խրճիթներից հին,
Ուր մայրս անուշ օրորել է ինձ,
Իմաստավորել մանուկ իմ հոգին
Քո հզոր լեզվով, երկիր կաթոգին։
Այնքան ժամանակ, որ պիտի հերկե
Սևահողդ հին՝ քո կտրիճ որդին,
Եվ գուսանդ վառ՝ սերդ պիտ երգե,
Դու պիտի ծաղկիս, երկիր հայրական,
Քո ոգով, ոճով և բարձրագլուխ,
Դու պիտի հնչես, հնչես հաղթական,
Իմ հին հայ լեզու՝ քա՛ղցր ու սրտաբո՛ւխ։

 

 

Բառերը գրել միասին, անջատ կամ գծիկով

54. Բուժսպասարկում, խաչեղբայր, մեկ-մեկ, հուրի-փերի, հազար վեց հարյուր։
55. Գավառից գավառ, հազարամյա, քարընկեց, կանաչ-կարմիր, ողջ-ողջ։
56. Քսանհինգամյա, կարծես թե, սև-սպիտակ, հլու-հնազանդ, դափնեվարդ։
57. Ազգընտիր, խոխարքա, դեպքից դեպք, երանգ-երանգ, լավ-վատ։
58. Ընկեր-բարեկամ, թևածել, ի լրումն, ժուկով ժամանակով, դարից դար։
59. Կկուժկոտրուկ, բառգիրք, ձորից ձոր, հայ-արաբական, հանովի-դնովի։
60. Ժամպատարագ, ծունր իջնել, լինել-չլինել, պարզից պարզ, իրարանցում։
61. Բերանքսիվայր, տխուր-տրտում, հարյուր քսանմեկ, մինչևիսկ, վառ դեղին։
62. Դյուրըմբռնելի, կամաց-կամաց, մուգ կանաչ, ութ հարյուր, դեղ-դարման։
63. Զույգ-զույգ, հարյուր տասը, վառ կարմիր, արևմտաեվրոպական, ժող-գործիքներ։
64. Ողջ-առողջ, հարավ-արևմուտք, հարավաֆրիկական, ինչ որ  է, ծովից ծով։
65. Լույս ընծայել, կիսատ-պռատ, վայր ի վեր, հինգ հարյուր, մանր-մունր։
66. Քանի դեռ, գնացող-եկող, խորդուբորդ, տեղի-անտեղի, հարյուր հազար։
67. Դյուրընթեռնելի, գույնզգույն, բերանից բերան, հարյուր ութ, որոշիչ որոշյալ։
68. Ուսուցիչ ուսուցչուհի, ի սկզբանե, փոքր-ինչ, տարուց տարի, գիշեր-ցերեկ։
69. Տեր-տիրակալ, երգարվեստ, առաջընթաց, հալվել-մաշվել, հարյուր մեկ։
70. Դափնեպսակ, թև-թիկունք, հայ-պարսկական, գիտքարտուղար, քարից քար։
71. Ըստ պատշաճի, գրական-գեղարվեստական, մի երկու։
72. Կեսբերան ասել, ի պաշտոնե, ասել-խոսել, հեռու-հեռու, գործընկեր։
73. Ջարդել փշրել, թփից թուփ, ի վերջո, գերծանր, վեր-վեր թռչել։
74. Շինվարչություն, հարյուր ութ, քաշել քաշքշել, երգիչ երգչուհի, ռազմածովային։
75. Կողք-կողքի, ոտքը ոտքին գցել, հայ-հունական, ռազմաքաղաքական, շիթ-շիթ։
76. Վաղուց ի վեր, ի շահ, ազգուտակ, կիսատ-պռատ, ռուս-ճապոնական։
77. Մի-մի, ի հեճուկս, ներս առնել, առտնին, դուրս մղել։
78. Մուգ կապույտ, հականե-հավանե, իննսունութ, գենանցում, ծուռ-ծուռ նայել։
79. Դժվար ընթացք, հարյուր երեսունմեկ, դարից դար, գունդ-գունդ, գործընկեր։
80.  Եռուզեռ, փերթ-փերթ, զինգրքույկ, ըստիս, դափ-դատարկ։
81. Կիլովատ ժամ, հայ-պարթևական, մերձարևադարձային, հարյուր ութ, լույսընծայել։
82. Հազար հինգ հարյուր, կերած-խմած, կանգ առնել, ափհանում, դյուրընկալ։
83. Դեմ դիմաց, երկար-բարակ, փայտփորիկ, հորյուր չորս, ասած-չասած։
84. Խնդուներես, հարավ-աևելք, հեռու-մոտիկ, վաղուց ի վեր, կոհակ առ կոհակ։
85. Հարավ-արևելյան, չորս հինգ, վաթսունութ, կոհակ-կոհակ, դուրս քշել։
86. Թավալ գլոր, վերընթացք, թոշնել թառամել, գող-գող, խոսք տալ։

Շահաբաս և սրուակ մի գինի և միջն որդն

Յաւանդութենէ պատմի, թէ յանցանելն Շահաբասայ` հայ ոմն արբեալ ընթանայ եւ կալնու զսանձն երիվարի նորա եւ ասէ.
     «Քանւո՞յ վաճառես զայս երիվար` զոր ես գնել կամիմ»:
Շահաբաս հրամայէ տանել զնա ի տուն իւր եւ վաղիւն դարձուցանել առ ինքն: Ծառայքն տանին զնա ի տուն, մինչեւ սթափեալ յարբեցութենէն` իրազեկ անցիցն լինի եւ յահէ սրտին` մնայ վարանեալ: Խրատ տայ կինն իւր` սրուակ մի գինի տանել ընդ ինքեան առ Շահաբասն եւ պատուիրէ զինչ խօսել անդ: Տանին զնա ծառայքն առ արքայ. եւ Շահաբաս հարցանէ նմա (ցնա).
«Քանւո՞յ կամիս գնել զերիվար իմ»:
Նա հանէ զսրուակն գինւոյ եւ դնէ առաջի թագաւորին եւ ասէ.
«Տէ´ր իմ, սա գնօղ երիվարիդ է, եւ վեհափառութիւնն ձեր` վաճառօղ այնր, իսկ ես միջնորդ մի եմ յայդմ տուր եւ առութեան. վերջաւորեսջի´ք զգին երիվարին եւ եթէ միջնորդիս շնորհեսջիք ինչ` այն ձե´ր է բարեշնորհութիւն»:
Հաճեալ Շահաբասայ ընդ բանս պատասխանւոյ նորին` խիլայէ զնա եւ արձակէ:

Գործնական աշխատանք

Եթե բառը երկու անգամ կրկնվում է առանց փոփոխությունների դրվում է գիծ:

զույգ-զույգ
հազար-հազար
մեկ-մեկ
շուտ-շուտ
արագ-արագ

Գծիկով են գրվում նաև այն բառերը, որոնց մեջ կրկնվող երկրորդ բառի առաջին կամ երկրորդ տառը հնչյունափոխվել է:

շմարդ-մուրդ
փոքր-մոքր
պստիկ-մստիկ
աման-չաման
կամա-ակամա
առոք-փառոք
ամբախ-զամբախ
ակաս-պակազ
գոգլի-մոգլի
լոքի-փոթի
Որոշ բառերի գերադրական աստիճանը կազմվում է ինքնուրույն գործածություն չունեցող մասնիկներով, որոնք գրվում են փ-ով ու գծիկով:

դափ-դատարկ
կափ-կանաչ
ճեփ-ճերմակ
սեփ-սև
լեփ-լեցուն
դեփ-դեղին
լեփ-լեցուն
շիփ-շիտակ
քափ-քրտինք
նոփ-նոր
կաս-կարմիր
միս-մինակ

Այն բառերը, որոնք առարկան բացատրում է երկու տարբեր կողմերից, գրվոըմ են գծիկով:

տուն-թանգարան
աղբյուր-հուշարձան
ցուցահանդես-վաճառք
մսուր-մանկապարտեզ
դպրոց-առողջարան
խաղ-հանելուկ
վագոն-ռեստորան

Այն բառերը, որոնք մատնանշում են տարբեր լեզուների ժողովուրդների հետ կապած տարբեր լեզուների հարաբերություններ գրվում են գծիկով:

Հայերեն-անգլերեն
ռուս-ճապոնական
թաթար-մոնղոլական
ռուս-անգլերեն
թուրք-թաթարական

Չարլի Չապլինի նամակն իր դստերը

«Չարլի Չապլինի նամակը իր դստերը»

Գրավոր ( 7-10 նախադասությամբ) պատմիր կարդացածիդ մասին:
Այս նամակում Չարլի Չապլինը ոգեշնչում ու հորդորում է իր դստերը լինել ավելի լավը, քան ինքն է եղել: Բայց ասում է նաև, որ պետք է երկնքից մեկ-մեկ իջնել ներքև և տեսնել թե ինչպես են ապրում ծայրամասերի փողոցի պարուհիները: Նրանք պարում են ցրտից և սովից դողալով: Չապլինը հիշեցնում է գումարի զորության մասին, ու խրատում է զգույշ լինել ու ասում է, որ գումարը կարող է մոլորեցնել մարդուն: Չարլին նամակում գրում է, որ չի կարելի լինել մեծամիտ, քանի որ միշտ է կգտնվի քեզնից ավելի լավ պարող, կամ, ինչ որ մեկը ով քեզնից լավ կանի այս կամ այն գործը: Նամակի վերջում Չապլինը ասում է, որ նա երբեք էլ հրեշտակ չի եղել, բայց միշտ փորձել է մարդ լինել:շ

Ի՞նչ զգացիր կարդալուց հետո, պատմիր այդ մասին:
Նամակը շատ տխուր էր, քանի որ Չապլինը հիշեցնում է իր մահվան մասին ու ասում է, որ նա կցանկանար, որ իր մահվանից հետո իր դուստրը չմոռանար իրեն: Վերջում Չապլինը գրել է, որ երբեք հրեշտակ չի եղել, բայց միշտ փորձել է մարդ լինել: Այս տողերը իմ համար ամենատպավորիչն էին, քանի որ բոլորս էլ կատարել ու դեռ անպայման կկատարենք վատ կամ ոչ արդար արարքներ, ու ոչ մեկս էլ հրեշտակ չենք: Բայց միշտ, ամեն դեպքում, ամեն իրավիճակում պետք է մարդ մնալ, պետք է ձգտել լինել մարդ:
Քո դասարանում կամ շրջապատում կա՞ Ստրադիի նման մեկը: Պատմիր նրա մասին:
Ի՞նչ է նշանակում հարգել մեծերին: Դու ինչպե՞ս ես հարգում քո շրջապատի մարդկանց:
Հարգել մեծերին ըստ ինձ նշանակում է, ցանկացած դեպքում լսել նրանց խորհուրդները, անկախ նրանից կլսես տված խրատը թե ոչ: Չկոպտել, չվիրավորելու մասին խոսք չկա, քանի որ նրանք մեր մեծերն են ու նրանց հանդեպ միշտ պետք է լնել ներողամիտ ու հանդուրժող:

Կոմիտաս (հոկտեմբերի 1-5)

Մենավոր

Երբ անտառում լուսնի ծովը,
Սիրո հովեր,
Սողոսկեցան ծառե ծառ
Ու սարե սար,
Եվ ամեն մարդ՝
Գտավ մի վարդ
Սրտիկին զարդ,

Եվ մենավոր մտա տուն,
Ինձ մխիթար գտա քուն,
Որ աչերուս կապեց մեջ
Ու տարածեց վերարկուն։

Սեր ու բեր

Գարուն սերն էր՝
Դալար-օրերում շոգիացավ
սրտիս վրա՝
Ամպեր-ամպեր ծալ ու քաշ։

Կյանքի եռն էր՝
Ամառ-ձորերում ոգեցավ
կրծիս վրա՝
Լուսին-լուսին հալ ու մաշ։

Աշուն-բերն էր՝
Պտղիկն էր հոգում ծառերով՝
Սրտիս բակին `
նուշիկ-նուշիկ բարդելով։

Այն ձմեռն էր՝
Ձյունիկն իր գոգում սարերով՝
Կրծիս տակին ուշիկ-ուշիկ
զարթելով։

Գործնական աշխատանք

  1. Շատ ու շատ դարեր առաջ սաղարթախիտ անտառում հանդիպեցին ծառերի արքա կաղնին ու հավքերի արքա արծիվը: Շուրջը տարածած հզոր ճյուղերը՝ կանգնած էր կաղնին՝ ամբողջովին կանաչ, փարթամ տերևներով զարդարված: Խրոխտ ու երկնահուպ կաղնին իշխում էր բոլորի վրա՝ հաստաբեստ ճյուղերի հովհանու տակ պահելով անտառի՝ իր համեմատությամբ գաճաճ թվացող բնակիչներին:
    Արծիվը՝ բարձրաբերձ քարակարկառների, լերկ լեռնագագաթների վեհապանծ տիրակալը, բացած հսկայական թևերը, գիշատիչ աչքերով նայեց կաղնուն և մագիլներով բռնելով ճյուղերից՝ քմծիծաղով ասաց.

— Տեսնում եմ՝ հպարտ ես ու ամբարտավան: Չլինի՞ կարծում ես, թե տիեզերքի տիրակալն ես: Նայի՛ր՝ ով է կանգնած քո առաջ, և խոնարհվի՛ր: Դարերն անգամ վախենում են ինձանից, և այն ժամանակ, երբ քո տեղում արմատներն էլ չեն լինի, ես՝ ահեղ արքաս երկնքի, դեռ կսավառնեմ բարձրունքներում:
— Մի՛ պարծենա այդպես,-  բա-բա-եց կաղնին՝ արհամարհանքով նայելով արծվի՝ կրակի պես բոցկլտուն աչքերին:

— Գոռո՛զ արծիվ, ժամանակը ցույց կտա:

1.Շարունակի՛ր և ամբողջացրո՛ւ կաղնու խոսքը՝ ուղղված արծվին:

2.Ի՞նչը դուր չեկավ քեզ արծվի պահվածքում և ինչո՞ւ: Կարծիքդ հիմնավորի՛ր 1 նախադասությամբ:

3.Տեքստում գործածված մագիլ, սավառնել, լերկ բառերին գրի՛ր երկուական հոմանիշ:

մագիլ- ճանկ-եղունգ
սավառնել-թռչել-սավառնել
լերկ-մերկ-տկլոր