Թռչնադիտարկում Խոր-Վիրապում

Օր՝  28.03.2018, ժամը 9-ին

Առավոտյան ժամը 9-ին Մարմարյա սրահից դուրս եկանք ու ընկանք ճանապարհ: Մեզ հետ էր նաև NABU կազմակերպությունից մի աղջիկ: NABU-ն նաև մեր ճամփորդության հովանավորն էր (http://www.csr-biodiversity.am/hy/): Սկզբում գնացինք Արմաշ՝ թռչնադիտարկման: Ճանապահին մեր մաթեմատիկայի ուսուցչուհին՝ ընկեր Սիրանուշը մեզ մի փոքր պատմեց Արմաշի մասին, պատմեց, թե ինչպես են այդպիսի վայր ստեղծել թռչունների համար, սովորեցրեց հեռադիտակներից օրգտվել ու կրճատ ներկայացրեց այն թռչնատեսակները, որոնք մենք տեսնելու էինք:

Մեր տեսած թռչունները անուներով ու նկարներով:

Ոտնացուպիկ

_DSC1522

Մարմնի երկարությունը 35-40 սմ, գլխի վերևի մասը, մեջքը, թևերը սև են, ներքևից՝ սպիտակ: Կտուցը սև է, ոտքերը՝ վարդագույն, երկար ու բարակ։ Գլխի, ծոծրակի գույները փոփոխական են՝ սպիտակից մինչև խոշոր չափի սև հատվածով։ Բնակվում է լճափներին, ծանծաղ ճահճուտներում, թաց մարգագետիններում:

 Սևուկ Կտցար

 

 

 

 

Մարմնի երկարությունը 21-24 սմ, վերևից մուգ կանաչ է, ներքևից՝ սպիտակ: Կտուցից մինչև աչքը կա սպիտակ շերտ։ Թռչելիս երևում են սև մեջքը և թևերը, սպիտակ գոտկատեղը, պոչի 3-4 սև զոլերը։ Ոտքերը մուգ կանաչ Են։  Ապրում է ջրանցքների, ճահճուտների խիտ բուսածածկված ափերին։ Սնվում է որդերով, ջրային անողնաշարավորներով։

 Տնային ճնճղուկ

_DSC1530

երկարությունը՝ 7,6—30 սմ։ Թևերի երկարությունը՝ 14-17 սմ, կենդանի զանգվածը՝ 20-35 գ։ Փետրածածկը խիտ է՝ բաց մոխրագույն, շագանակագույն, դեղնադարչնագույն՝ սպիտակ գծերով։ Գլուխը կլորավուն է, պարանոցը՝ կարճ, կտուցը՝ սուր կոնաձև։ Թևերը կարճ են, կլորավուն։ Գունավորումը կախված է բնակավայրից։

Սպիտակ Խաղտտնիկ

_DSC1531Սպիտակ խաղտտնիկը սլացիկ կեցվածքով, երկար պոչով թռչուն է, գլխի գագաթից դեպի ծոծրակը, կոկորդը և կրծքի վերին մասը սև է, ճակատը, այտերը, կզակը, պարանոցը, որովայնը՝ սպիտակ, մեջքը մոխրագույն է, ոտքերը և կտուցը՝ սև, թևի վրա կան լայնակի սպիտակ շերտեր։ Էգերը նման են արուներին՝ փետրավորման ավելի մեղմ երանգներով։ Քաշը՝ 18,5-29,6 գ, թևի երկարությունը՝ 82-98 մմ։

Սևագլուխ Չքչքան

European_stonechat2

Մարմնի երկարությունը 12,5 սմ է, թևերի բացվածքը՝ 18-21 սմ։ Բնադրման շրջանում արուի գլուխը և մարմինը վերևից դարչնագույն-մոխրագույն է՝ խայտավոր, հետբնադրման շրջանում՝ շատ ավելի խամրած, փետուրները՝ բաց գույնի երիզով։ Երիտասարդի մարմինը վերևից խամրած մոխրագույն-դարչնագույն է, մարմնի ներքևի փետուրների ծայրերը՝ դարչնագույն։ Պոչը մշտապես տարուբերում է։ Գերադասում է թփուտների և խոտաբույսերի, նույնիսկ եղեգի մացառների առկայությամբ բաց տարածքները՝ ջրերից ոչ հեռու։

Սովորական Որոր_DSC1571.JPG

Մարմնի երկարությունը ՝ 34-37 սմ է, թևերի բացվածքը՝ 100-110 սմ, կենդանի զանգվածը՝ 250-400 գ։ Հասունի մեջքը, թևավերևը բաց մոխրագույն են։ Թևավերևի առաջնային փետուրների ծայրերը մուգ են։ Արտաքին առաջնայինները սպիտակ են, ներքին առաջնայինները վերևից՝ մոխրագույն, ներքևից՝ սևավուն։ Բնադրման շրջանում գլուխը մուգ դարչնագույն է, ծոծրակը՝ սպիտակ։ Հետբնադրման շրջանում գլուխը սպիտակ է, ականջին կա մուգ պուտ։ Բնակվում է լճակներում, լճերում, գետերում, խոնավ տարածքներում։ Սնվում է կենդանիների և բույսերի տարատեսակներով։

Ձկնկուլ

 

 

 

Մեծ Սուզակ

_DSC1607.JPG

Մարմնի երկարությունը՝ 46-51 սմ է, թևերի բացվածքը՝ 85-80 սմ, կենդանի զանգվածը՝ 0,6-1,5 կգ։ Վիզը երկար է, բարակ։ Բնադրման շրջանում փուփուլը սև է, վզի զարդափետուրները՝ սև ու շիկակարմիր-դարչնագույն։ Հետբնադրման շրջանում փետրածածկն ավելի բաց գույնի է, մեջքը՝ մոխրագույն, մարմինը ներքևից՝ սպիտակ։ Կտուցը երկար է, վարդագույն։ Հաճախ, հատկապես ձմռանը, հանդիպում է թաքստոցից և ջրափերից հեռու։ Անթերի լողորդ է. կեր հայթայթելու համար կամ վտանգի պահին կարող է սուզվել ջրի ամենախորը շերտերը։ Թռիչքի է դիմում ծուլորեն. թևերի թափահարման օգնությամբ վազքով բավական տարածություն է անցնում ջրի մակերեսով, ապա օդ բարձրանում։

 Հոպո

_DSC1625.JPG

Ճահճային մկնաճուռակ

_DSC1635.JPG

Մարմնի երկարությունը՝ 48-56 սմ է, թևերի բացվածքը՝ 115-130 սմ, կենդանի զանգվածը՝ 500-750 գ։ Թևերը երկար են, լայն, պոչը՝ երկար՝ առանց զոլերի, գոտկատեղը՝ մուգ։ Էգը մուգ դարչնագույն է, գլուխը, կոկորդը՝ դեղնասպիտակավուն։ Երիտասարդը նման է էգին, ավելի մուգ երանգներով է։ Արուն մուգ շիկակարմիր-դարչնագույն է, պոչի թափահարողները՝ մոխրագույն, ծայրերը՝ սև։ Որսը որոնում է ցածր, դանդաղ թռիչքի ընթացքում՝ կիսաբաց թևերը վեր պարզած։ Ջրամբարի հարակից ցամաքներում հազվադեպ է հայտնվում։ Բնակվում է լճերի մոտ, ճահճուտներում։

Սպիտակ արագիլ

 

 

 

Մարմնի երկարությունը մինչև 100–115 սմ է, թևերի բացվածքը՝ 155–165 սմ, կենդանի զանգվածը՝ 4 կգ։

Արմաշից հետո շարժվացինք դեպի Խոր Վիրապ: Հենց այնտեղ ընդմիջում արեցինք ու սկսեցինք քայլարշավը: Քայլելով հասանք Խոր Վիրապ: Մտանք եկեղեցի: Արդեն ժամը 5-ին դպրոցի բակ հասանք: Ճամփորդությունը ըստ ինձ շատ հետաքրքիր անցավ, քանի որ ուսումնասիրեցինք այնպիսի թռչունների, որոնց նույնիսկ անունը չգիտեի: Քայլարշավի ժամանակ լավ շփվեցինք և՛ երեխաների և՛ դասատուների հետ: Նաև հետաքրքրիր էր, որովհետև առաջին անգամ էի գնում Խոր Վիրապ:

 

 

 

This slideshow requires JavaScript.

29746760_560739944298963_1713579821_o

Leave a comment