Անհատական ուսպլան (մարտի 30-ից ապրիլի 3)

Տան պայմաններում զարմանալիորեն ավելի շատ բան եմ հասցնում անել ու սովորել։ Նախորդ շաբաթների ընթացքում կատարել եմ ոսուցիչների ուղարկած բոլոր հանձնարարություններն ու արդեն հարմարվել եմ նման պայմաններին։ Տարբեր միջոցներ և զբաղմունքներ եմ գտել չձանձրանալու ու ժամանակս հետաքրքիր անցկացնելու համար։

Այժմ ցանկանում եմ բլոգումս հրապարակել մի քանի զբաղմունք, որոնք հետաքրքիր ու պրոդուկտիվ կդարձնեն այս շաբաթը։

  • Կատարելու եմ դասավանդողների ուղարկած հանձնարարություններն ու ընթերցանության նյութեը։
  • Ունեմ մաթեմատիկայի օնլայն պարապմունքներ, որոնք նույնպես տեղ են գտել այս շաբաթ։
  • Նոր գիրք եմ սկսելու կարդալ.

Քանի որ իմ ամենասիրած գրողը Սթիվեն Քինգն է այս շաբաթ կարդալու եմ “The green mile” գիրքը։ Նախորդող շաբաթ կարդացել եմ հոգեբանական   “Not Born Yesterday: The Science of Who We Trust and What We Believe”, որի հեղինակն է Հյուգո Մերսիերը (Hugo Mercier )։

Իմանալով, որ ես շաաատ եմ սիրում Սթիվեն Քինգի գրքերը, հաստատ 7 օրից ավելի շուտ կվերջացնեմ։ Եթե շուտ վերջացրի անպայման կսկսեմ կարդալ “Package Design Workbook: The Art and Science of Successful Packaging” գիրքը, որը կապված է իմ ապագա մասնագիտության` գրաֆիկ դիզայնի հետ։

17-1024x1021

  • Նախորդ շաբաթ նոր սերիալ եմ սկսել նայել որի անունը “Suits” է, որն էլ կշարունակեմ նայել այս շաբաթ։

Այս բոլոր գրքերի և սերիալների արդյունքում կլավացնեմ օտար լեզվի գիտելիքներս, որովհետև բոլորը անգլերեն լեզվով են։

Leave a comment